Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ զարգացում՝ Իրանի հետ հարաբերություններում. Սուրեն Կարայանի ամփոփումը (տեսանյութ)

Տնտեսություն
karayan

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր ամփոփեց իր մեկ տարվա գործունեությանը՝  աննախադեպ համարելով Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը։ Մասնավորապես՝  այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 11,2%:  Նախարարության հիմնական աշխատանքը՝ կապված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի հետ, արդեն ավարտական փուլ է մտնում. «Համաձյանագրի մեջ ներառված են 40 ապրանքատեսակներ, որոնք ՀՀ-ի  համար շատ կարևոր են»,- ասաց նախարարը: Ապրանքատեսակների անունները չնշվեցին։ Սուրեն Կարայանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ  արտահանումը մեծացնելու ուղղությամբ  և այս տարի արտահանումն այս ուղղությամբ աճել է 2.2 անգամ, իսկ դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 23,7%: Նա հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ՀՆԱ-ի մեջ արտահանումը կկազմի  37-38 %: Այլ թվեր, որ ներկայացրեց Սուրեն Կարայանը. 2017թ․ հունվար- օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,5%,  ՀՆԱ աճը՝ կազմել է 5,9 տոկոս։ Ապրանքների արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս: Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով (21.7 %-ով): Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով: