Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը իր բյուջեից տարեկան 11 մլն դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում և որի նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը։ Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ: Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տևական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը: Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.
- որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային և որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,
- խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երևան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,
- ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանի ավագանիների ասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,