Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լսողական սարք և հաշմանդամի սայլակ կտրամադրվի հավաստագրով

Հասարակություն
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել էպետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակտրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված կազմակերպութունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն: Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և (կամ) հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կազմակերպությանը ներկայացվողպահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, փաստաթղթերըներկայացնելու կարգին և այլ տեղեկատվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  http://www.mlsa.am/?p=12004 Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ ԱՍՀ նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների՝ ՀՀ ԱՍՀնախարարությունում ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին