Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին երազանք կամ Game овир». ֆիլմ՝ խորհելու հորդորով (տեսանյութ)

Հասարակություն
kino-nkar

Վավերագրող Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ Game  овир» ֆիլմը 1946-1949 թվականների հայրենադարձության պատմությունն է։ «Վերջին երազանք»-ը «Դարձ ի շրջանս յուր» կինոեռերգության 3-րդ մասն է։ Ստալինյան ռեպրեսիաներն ստիպեցին հայրենադարձներին կրկին հավաքել ճամպրուկները, այս անգամ՝ Հայաստանն ընդմիշտ լքելու նպատակով։ Նախագծի ղեկավար եւ սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը նշում է. «Երբ որ նրանք գալիս էին Հայաստան 40-ականներին, դա իրենց վերջին երազանքն էր՝ գալ, հաստատվել հայրենիքում, բայց շատ արագ այդ սովետական իրականության մեջ այդ վերջին երազանքը վերածվեց դարձավ դեպի Արևմուտք գնալը։ Մարդիկ, ովքեր եկել էին Սիրիայից, Իրաքից վերջում բոլորը մեծ մասը գնում էին Ամերիկա, ոչ թե Սիրիա կամ Եգիպտոս, բացառությամբ՝ ֆրանսահայերի, որոնք հետ էին վերադառնում Ֆրանսիա։ Game  овир ասելով՝ հասկանում ենք խաղն ավարտվեց, բայց այստեղ կա բառախաղ՝ ֆիլմը բացվի կտեսնեք՝ գրվում է օվիր, օվիրով էին չէ՞ մարդիկ հեռանում»։ Ֆիլմից դիտողն ստանալու է տեղեկություններ նախորդ դարի կեսերին Հայաստանում իրավիճակի մասին։ Սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ իրենք փորձել են քիչ միջամտություններ անել։ Ֆիլմում լսվում է 50 ականատեսի խոսքը հարցազրույցների տեսքով, և այն, ինչ մնում է դիտողին, տեսածի ու լսածի մասին խորհելն է. «Բոլորս եթե գնում ենք, բա ո՞վ է մնալու և այս երկիրը շենացնելու»։ Երեկ տեղի է ունեցել «Վերջին երազանք կամ Game  овир» ֆիլմի կինոդիտում։ Դիտել ցանկացողներն այն առաջիկայում կգտնեն նաև համացանցում։