Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը կոնկրետ քայլեր է ակնկալում

Կարևոր լուրեր Պաշտոնական
osce

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը կոնկրետ քայլեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ուշադիր հետեւել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից կազմակերպվել էր Ժնեւում, հոկտեմբերի 16-ին։ «Ուրախ ենք տեսնել թարմ ազդակ եւ նախագահների պատրաստակամությունը՝ բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլերի որոնման համար»«- հայտնել է ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը։ «Նախագահությունը ակնկալում է, որ հանդիպումների վերսկսումը կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգաորման կոնկրետ քայլերի վրա։ Խաղաղության ծրագրումը պետք է լինի ջանքերի ուշադրության կենտրոնում։ Նախագահությունն ընդգծում է իր անփոփոխ պատրաստակամությունը՝ հետայսու եւս աջակցել խաղաղության ձեռքբերման ջանքերին»։