Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք «Ռեալին» կհաջողվի «զրոյի» վրա թողնել «Տոտենհեմին»

Սպորտ
sport-liga

ՈՒԵՖԱ-ի 2017-18թթ չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր կկայանան 3-րդ տուրի առաջին ութ հանդիպումները: Այդ հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում են Մադրիդում եւ Մանչեսթերում կայանալիք հակամարտությունները: Իսպանիայի մայրաքաղաքում երկրի չեմպիոն «Ռեալը» իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Երկու թիմերն էլ երկուական հաղթանակ են տարել մրցաշարում: Այսօր պարզ կդառնա, արդյո՞ք անգլիացիները կարող են ձեռնոց նետել գործող գավաթակրին եւ պայքարել առաջին տեղի համար, թե ստիպված են համակերպվել երկրորդական դերով: Նախկինում թիմերի միջեւ կայացած 4 հանդիպումներում «Ռեալը» տարել է 3 հաղթանակ, մեկն ավարտել է ոչ-ոքի՝ խփելով 6 անպատասխան գոլ: Անգլիական Մանչեսթերում տեղի «Սիթին» կհանդիպի իտալական «Նապոլիի» հետ: Երկու թիմերն էլ ներկայում ցույց են տալիս բավական դիտարժան ու արդյունավետ խաղ եւ վստահ գլխավորում են իրենց ազգային առաջնություններում: Ճիշտ է, մանչեսթրցիները երկու տուրից հետո 6 միավոր ունեն եւ վստահ գլխավորում են խումբը, իսկ նեապոլցիներն արդեն մեկ պարտություն են կրել եւ պետք է մտածեն միավորներ վաստակելու մասին: Նախկինում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են իրար հետ: Առջեւում  «Նեապոլն» է. մեկ հաղթանակ, մեկ՝ ոչ-ոքի, գնդակները՝ 3:2: Ինչ վերաբերում է բուքմեյքերներին, ապա եւ «Ռեալ» -  «Տոտենհեմ», եւ «Մանչեսթեր Սիթի» - «Նապոլի» խաղերում, նախապատվությունը տալիս են տանտերերին: Օրվա մյուս խաղերը. «Սպարտակ» - «Սեւիլյա» «Մարիբոր» - «Լիվերպուլ» «Ֆեյենոորդ» - «Շախտյոր» «Մոնակո» - «Բեշիկթաշ» «ՌԲ Լայպցիգ» - «Պորտու» ԱՊՈԵԼ - «Բորուսիա» Դորտմունդ Բոլոր հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Դրանցից կենտրոնականները կարող եք ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: