Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ–օֆֆի վիճակահանությունը

Սպորտ
sport-ashxarh

Ցյուրիխում կայացավ 2018թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու փլեյ –օֆֆի վիճակահանությունը: Ընտրական փուլում խմբերում 2-րդ տեղերը գրաված ութ հավաքականները կազմեցին 4 զույգեր եւ անցումային հանդիպումներով կվիճարկեն այս գոտու վերջին չորս ուղեգրերը: Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ֆերնանդո Յերոյի օգնությամբ կատարված վիճակահանության արդյունքով ձեւավորվեցին այսպիսի զույգեր. Հյուսիսային Իռլանդիա - Շվեյցարիա Խորվաթիա - Հունաստան Դանիա - Իռլանդիա Շվեդիա - Իտալիա Անցումային առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-ին, առաջինը նշված ընտրանիների խաղադաշտում, իսկ պատասխան  խաղերը՝ նոյեմբերի 12-ին: