Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ապտակով ենք խրատվել, ո՞վ ասաց, որ դա վատ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
xosrov2

2008-ին առկա էր բարվոք իրավիճակ սոցիալական պաշտպանության առումով, սակայն, երբ 2009-ին ՀՆԱ-ի 14 տոկոսանոց անկում գրանցվեց, եկամուտները էապես նվազեցին, իսկ սոցիալական պարտավորությունները չնվազեցին. ասում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Դրա համար պետությունն սկսեց պարտքեր վերցնել իր քաղաքականությունն իրականացնելու համար, որը, ըստ Խոսրով Հարությունյանի, ամենաանարդյունավետ քաղաքականությունն է.  «Հիմա, եթե մենք պարտք ենք վերցնում, ապա դա պետք է օգտագործվի կապիտալ ծախսերի առաջանցիկ տեմպ ապահովելու համար»։ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է նաև Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նոր օրինագծին։ Ըստ նրա՝ բռնությունը հայ ընտանքիքին բնորոշ չէ, և ինքը չի հասկանում այս աղմուկը. «Մենք ապտակով ենք խրատվել, ով ասաց, որ դա վատ է, եթե սրա մասին ենք խոսում՝ շինծու է, իսկ եթե այլ երևույթների մասին՝ եկեք քննարկենք»։ Ավելին՝ տեսանյութով