Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն 1 բռնության ենթարկվող երեխա. Ն. Դուրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
duryan

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իրենք ստանում են բազմաթիվ նամակներ՝ ընտանեկան բնության վերաբերյալ:  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ելույթում ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ՝ նշելով. «Դեռեւս 2012թ. ունեինք 728 ընտանեկան բռնության դեպք, 2016թ.՝ 756 դեպք, որից ամուսնու կողմից՝ 481, կնոջ կողմից՝ 20, ծնողի կողմից երեխային 66 բռնության դեպք: Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, որը նույնիսկ, եթե չի ենթարկվում ֆիզիկական բռնության, ապա հոգեբանական բռնության՝ անպայման: Որպեսզի սա չլինի, պետք է լինի համապատասխան օրենք: Միգուցե օրենքում հստակեցումների կարիք կա: 20 տարի աշխատելով ընտանիքների հետ՝ չեմ ուզում փակել իմ աչքերը. պետք է ասեմ, որ, այո, կա բռնություն: Մենք պետք է օգնենք բռնության ենթարկվածներին ու նաեւ՝ կիրառողներին: Կարծում եմ՝ այս օրենքը միտված է դրան: Ինքնասպանության դեպք կա, որ ընտանեկան բռնության արդյունքում է եղել: Այս օրենքով մենք կկարողանանք կանխարգելել, պաշտպանել ու օգնել»: