Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը Հայաստանում է

Սպորտ
sport-voleybol

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր  ընդունել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Բորիչիչը նախարարին տեղեկացրել է եվրոպական կոնֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձեւի մասսայականացմանը: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի եւ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եռակողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների», - նշել է եվրոպական կազմակերպության նախագահը: Հրաչյա Ռոստոմյանը իր հերթին հայտնել է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման վերաբերյալ համապատասխան նախագիծը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից ստանալուց հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սկսել քննարկումներ՝ այդ ծրագրի իրագործման շուրջ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Հրաչյա Մուրադյանը եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: