Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնության կանխարգելման ձեւակերպումը ընտանեկան սովորությունների ոչնչացում է հետապնդում» (տեսանյութ)

Քաղաքականություն
azh-1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության նախագահ Կարինե Եսայանը հայտարարեց, որ օրենքի հենց վերնագրի հիմնական դրույթները վերցված են ԵԽ կոնվենցիայից, որը հայտնի է որպես ստամբուլյան կոնվենցիա։ «Այնտեղ առկա կանխարգելման ձեւակերպումը իրականում հետապնդում է մեր ընտանեկան արժեհամակարգի փլուզում եւ ընտանեկան սովորությունների ոչնչացում»,- ասում է Կարինե Եսայանը: Ի պատասխան՝ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ որպես Արդարադատության փոխնախարար՝ այսօր լիազորված է խոսելու միայն օրինագծից. «Համապատասխան մեկնաբանություններ ցանկացած միջազգային կոնվենցիաների մասին, որոնց չենք միացել, ես նման հնարավորություն ու, անկեղծ ասած, ցանկանություն էլ չունեմ»: