Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները գտել են նախրապանի դին. լրացված

Հասարակություն
8a8298c3bdba126d0c839975421f3e63

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն: Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով: Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:  Ժամը 11:50-ի սահամններում փրկարարները հայտնաբերել են Ս. Պ.-ի դին: