Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանական ջանքերը՝ փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը, կրկին ձախողված են» (տեսանյութ)

Պաշտոնական
WRqK7yfbJDc

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հետեւյալ եզրահանգմանն է եկել. Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելութի, համադրմամբ կարող ենք փաստել. 1. Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։ 2. Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։ 3. Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։ 4. Նախագահի կողմրց ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում։