Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց նաեւ Թուրքիային

Սպորտ
a1hajastan-tirkia-16.10.

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Չեխիայի Սվիտավի քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական առաջին փուլի 3-րդ խմբում: Մեր պատանի ֆուտբոլիստները հանդիպեցին Թուրքիայի իրենց հասակակիցների հետ եւ պարտվեցին 0:4 խոշոր հաշվով: Այդպիսով, Հայաստանի Մ-17 հավաքական երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց (առաջինը Չեխիայի հետ խաղում՝ 0:7) եւ ժամանակից շուտ դուրս մնաց հաջորդ՝ էլիտ փուլ մտնելու պայքարից: Հաջորդ հանդիպումը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հոկտեմբերի 20-ին: Այդ օրը Հայաստանի պատանեկան հավաքականը կհանդիպի Իսրայելի Մ-17 ընտրանու հետ: