Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհայտարարված այցեր՝ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր

Պաշտոնական
bant-nkar

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Ուսումնասիրվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, ընդհանուր վիճակը, ինչպես նաև դրանց   համապատասխանությունը ներպետական և միջազգային չափանիշներին: Արձանագրված խնդիրների կապակցությամբ նախապատրաստվում են իրավասու պետական մարմիններին ուղղված համապատասխան գրություններ:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ