Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»

Հասարակություն
3-6

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»  ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այն կողմ հայտնված ընտանիքներին, այս օրերին վառելափայտ է բաժանում: Ցավոք մի կազմակերպության համար դժվար է Գյումրուն առանձնահատուկ ցուրտ ձմռանը ջերմության սուղ կարիք ունեցող բոլոր ընտանիքներին ապահովել վառելիքով կամ այնքան վառելափայթ հայթայթել և բաժանել, որպեսզի հնարավոր լինի կանխել ծառահատումները` փրկելով առանց այդ էլ ավերակված կանաչ տարածքները: Նշենք, որ վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել: Քաղաքի ծայրամասային թաղամասերում արդեն իսկ նկատվում են ծառերի կտրման դեպքեր: Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ: Վերջում ավելացնենք, որ այս տարի, անտառները խնայելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» կողմից բազմաթիվ չբնակեցված տնակներ գնվեց և քանդվեց, իսկ քանդոցքից առաջացած փայտանյութը ևս բաժանվում է կարիքավոր ընտանիքներին:   3 4 5 22540060_10208477251288452_9003978345840343888_n 2