Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից 9 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-boks-16.10.

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 20-29-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակից Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 9 բռնցքամարտիկ. 49 կգ քաշային կարգ՝ Էրիկ Թոխյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արմեն Մաշակարյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 69 կգ՝ Տոնի Գալստյան, 75 կգ՝ Գոռ Ներսիսյան, 91 կգ՝ Մանուկ Խաչատրյան, գերծանր քաշ՝ Արմեն Մնացականյան: Հայաստանի երիտասարդների հավաքականը ներկայումս ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ Օլիմպավանում շարունակում է նախապատրաստվել առաջնությանը: