Սերժ Սարգսյանն օդանավակայանում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսին

Սերժ Սարգսյանը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդանավակայանում այսօր կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ, որը քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։