Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին Ժնև ժամանելիս ուղեկցել է 2 ռազմական օդանավ

Քաղաքականություն
shved

Սերժ Սարգսյանի այցը Շվեյցարիա սկսված է: Այս մասին տեղեկանում ենք լրագրող Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից։ «Մեր պատվիրակությունն արդեն ժամանել է Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայան: Այստեղից պատվիրակությունն ուղիղ մեկնում է բանակցությունների վայր: Ի դեպ, Շվեյցարիայի տարածք մտնելիս, ՀՀ նախագահին ուղեկցեցին այդ երկրի 2 ռազմական օդանավերը: Սա, ըստ պրատակոլի, հարգանքի նշան է»,- գրել է լրագրողը: Սերժ Սարգսյանի ժամանման մասին տեղեկացնում է նաև նրա մամուլի քարտուղարը՝ Վլադիմիր Հակոբյանը, Թվիթերի իր էջում։ Հիշեցնենք, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։