Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. ԱԻՆ-ը կոչ է անում հնարավորինս քիչ գտնվել դրսում

Կարևոր լուրեր Հասարակություն
b58b88cb275976b968195a36533bdf7c

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:

 Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: Հոկտեմբերի 16-ին՝  կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: