Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը դատարան չեկավ (տեսանյութ)

Քաղաքականություն
babayan

Կենտրոն եւ  Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  հետաձգվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի  և մյուսների գործով դատական նիստը: Սամվել Բաբայանը չէր բերվել դատարան:  Նա հայտնել էր, որ մրսածության պատճառով ձայնալարերի խնդիր ունի եւ  չի կարող ցուցմունք տալ:  Դատավոր Արշակ Վարդանյանը ընթերցեց Սամվել Բաբայանի գրությունը, ըստ որի նա հենց այդ պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին եւ խնդրել էր մեկ շաբաթով հետաձգել դատական նիստը:  Այսօրվա դատական նիստին պետք է ցուցմունքներ տային Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Դատարան չէին բերվել նաեւ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Դատավորը տեղեկացրեց՝ քանի որ նիստը չէր կայանալու, այդ իսկ պատճառով նրանց չեն բերել: Դատական նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի օրը: