Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Ջերմուկի «Գրան Պրի»-ում հաղթեց Կիրիլ Շեւչենկոն

Սպորտ
a1chess-patani-15.10.

Ջերմուկում կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիի» 2-րդ փուլում հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Կիրիլ Շեւչենկոն: Այսօր կայացած վերջին 11-րդ տուրում 15-ամյա շախմատիստը պարտության մատնեց մրցաշարի ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Մամիկոն Ղարիբյանին, վաստակեց 10 միավոր եւ վստահ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող մեր շախմատիստ Շանթ Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ լոբանովի հետ եւ բավարարվեց 8,5 միավորով: Երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, որը խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Արսենի Նեստերովի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Մեր երրորդ մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 7-8-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի հետ: Հավելենք, որ մրցաշարի հաղթողը գավաթից բացի պարգեւատրվի նաեւ 3000 եվրոյով: Հաջորդ երկու տեղերը գրաված շախմատիստները կստանան համապատասխանաբար 2000 եւ 1000 եվրո: