Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչն է զարմացրել զբոսաշրջիկներին Երևանում

Հասարակություն
IMG_20171014_181232

Մայրաքաղաքի  2799-րդ ամյակին Երևանը  լսում, տեսնում, զգում ու սիրում են ոչ միայն երևանցիներն ու տոնի հյուրերը, այլև աշխարհի տարբեր ծայրերից  ժամանած զբոսաշրջիկները: Հանրապետության հրապարակից բաց թողնված օդապարիկներին զարմանքով ու հետաքրքրությամբ  հետևում ու մատի մեկ շարժումով պահն անմահացնում էին մի խումբ ճապոնացիներ: Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մասնակից արվեստագետները ժամեր առաջ վերադարձել էին դեպի Գյումրի կատարած  երկօրյա ճամփորդությունից և Երևանի սրտում տոնում էին նրա ծնունդը: <<Գեղեցիկ քաղաք է:  Այս օրերին զբաղված էինք ցուցահանդեսի աշխատանքներով և քաղաքն ամբողջությամբ դեռ չենք բացահայտել, բայց ինձ արդեն հասցրել են տպավորել հայկական եկեղեցիները >>. նշեց արվեստագետներից մեկը, ով քաջատեղյակ էր՝ ինչ է նկարված դեմքին և ինչ են խորհրդանշում դրա գույները. <<արյուն, խաղաղություն, աշխատասիրություն>>: Զբոսաշրջիկները հատկապես տպավորված էին մարդկանց ընկերասիրությամբ ու հյուրընկալությամբ՝ վստահեցնելով, որ հայերից փոխանցված ջերմությունն էլ հենց տանելու են իրենց հետ: Դանիայից ժամանած Կարինին ամենաշատը գրավել է Երևանի մաքրությունը. <<Դանիայի համեմատ այն ավելի մաքուր է: Չկան գետնին թափված թղթեր և ուրիշ իրեր: Երևանն ուղղակի հրաշալի է>>:  Մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերը քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում էին տոնական միջոցառումներին, վայելում ջազ, դասական երաժշտություն, լուսանկարների միջոցով ծանոթանում Հին Երևանին և անկախ տարիքային սահմանափակումից երեխաների հետ  զբաղվում կավճանկարչությամբ: Հասմիկ Կոշկարյան ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող IMG_20171014_224819_423 [caption id="attachment_1573591" align="alignright" width="968"]dav dav[/caption] [caption id="attachment_1573592" align="alignright" width="968"]sdr sdr[/caption] [caption id="attachment_1573593" align="alignright" width="968"]dav dav[/caption] [caption id="attachment_1573594" align="alignright" width="968"]sdr sdr[/caption] [caption id="attachment_1573595" align="alignright" width="968"]dav dav[/caption]