Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձյալ փորձել են ներխուժել Արթիկի թիվ 4 դպրոց, ու այն ցուցադրել Սամվել Ալեքսանյանին. Առավոտ

Հասարակություն
Gyumri_4-1

Արթիկի կենտրոնում գտնվող 4-րդ դպրոցի շենքը, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ ամիսներ առաջ, քանի որ քաղաքային իշխանություններն այն խոստացել էին շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին՝ այնտեղ «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկա հիմնելու, այժմ էլ նոր գործարարների են ցուցադրում։ Քիչ առաջ Aravot.am-ն ահազանգ ստացավ դպրոցի կոլեկտիվի անդամներից առ այն, որ երեկ ժամը 17․00-ից մինչև 18․30-ը Արթիկի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Մխիթար Վարագյանի գխավորությամբ առանց դպրոցի տնօրենի գիտության ու թույլտվության փորձել են մտնել դպրոցի շենք ու այն ցուցադրել գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ «Երեկ Արթիկի քաղաքապետը շքախմբով եկել ու առանց տնօրենի, Շիրակի մարզպետի իմացության ու թույլտվության ուշ ժամի դպրոցի պահակներից բանալի է պահանջել, որպեսզի Արթիկ այցելած Սամվել Ալեքսանյանին ցուցադրի դպրոցի շենքը։ Շատերին է դիմել դպրոցի շենքը բացել տալու համար, բացի տնօրենից։Այս մարդը չգիտես ի՞նչ է ուզում մեզանից, ամեն գնով ուզում է շենքը իրենով անի։ Հիշո՞ւմ եք մեկ անգամ ձեր խմբագրությանը բողոքել էինք, որ քաղաքապետը մի ժամանակ էլ հաստափոր տղամարդկանց հետ էր ներխուժում դպրոց, որ ժամին պատահեր, դասերն էր խաթարում, երեխաներին էլ «Հայր մերը» աղոթել էին տալիս, նոր գնում։ Ի՞նչ է այս մարդու ուզածը, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել, ինչքա՞ն կարելի է աշակերտներին ու ծնողներին սթրեսի մեջ պահել, թե էս է դպրոցը փակվելու է։ Եթե Սամվել Ալեքսանյանը հետևում է լրատվությանը, իրեն հորդորում ենք իր ներդրումը մեր դպրոցից հեռու անել, չընկնել քաղաքապետի ծուղակը, միևնույնն է մեր դպրոցը չի փակվելու, մենք դպրոցի շենք չենք զիջելու, արդեն մեկ անգամ ապացուցել ենք», -բորբոքված ասում էին մեզ ահազանգողները։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով