Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշմոբեր, հեծանվավազք. Երևանը՝ միջոցառումների կիզակետում

Հասարակություն
001-1-1

Տոնական միջոցառումների շարքում՝ ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը   «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթները սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:  Հեծանվորդները տոնական երթն անց են կացրել հեծանիվներին ամրացված Երևանի դրոշներով: 001 (2) ........................ «Սիրով՝ Երևանիս». բազմաթիվ գունագեղ ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի ծննդյան առթիվ   «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում ժամը 14:30-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Սիրով Երևանիս» խորագրով մեկնարկել են  բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք անակնկալի են բերել անցորդներին՝ պարգևելով նրանց բարձր և տոնական տրամադրություն: Ֆլեշմոբերով անակնկալներ են մատուցվել նաև հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենում: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, ոգևորված ուրախ ֆլեշմոբերով, իրենք էլ էին շտապում միանալ դրանց՝ պարելով ու զվարճանալով անակնկալները մատուցող երիտասարդների հետ: