Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի «Գրան Պրի». Արամ Հակոբյանը չդիմաց առաջատարի գրոհներին

Սպորտ
a1chess-patani-1410-1

Ջերմուկում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի նախավերջին 10-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շեւչենկոն սեւ խաղաքարերով հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանին եւ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Ուկրաինացի 15-ամյա շախմատիստն այժմ ունի 9 միավոր եւ շարունակում է մեկով գերազանցել մեր մյուս շախմատիստ Շանթ Սարգսյանին, որն այս տուրում սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Արսենի Նեստերովի նկատմամբ: Վաղը տեղի կունենան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները: Կիրիլ Շեւչենկոն սպիտակներով քննության կենթարկի մեր ամենակրտսեր շախմատիստին, 13-ամյա Մամիկոն Ղարիբյանին: Շանթ Սարգսյանը սեւերով կմրցի 8-րդ հորիզոնականում ընթացող Սերգեյ Լոբանովի հետ, իսկ Արամ Հակոբյանի մրցակիցը կլինի 5-րդ տեղը զբաղեցնող Արսենի Նեստերովը: