Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր գյուղատնտեսի օրն է. ուղերձ

Պաշտոնական
1507732664_hexine-mirg

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Գյուղատնտեսության ոլորտի  հարգելի աշխատակիցներ,  Պատիվ ունեմ  շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի  համար,  և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց: Մենք Ձեր օգնությամբ այսօր  իրավիճակ փոխելու  և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով  այս մեկ տարվա ընթացքում  արդեն 6 նոր ծրագիր ենք մշակել, որոնք զարգացման հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար`  առաջարկելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ և նորագույն տեխնոլոգիաների ներդրման շահավետ պայմաններ: Ոլորտի առջև ծառացած շատ մարտահրավերներ կան,  մեր երկրում գյուղատնտեսությունը խիստ կախված է  բնակլիմայական պայմաններից, ինչի պատճառով էլ հողագործի նվիրումը  միշտ չէ, որ արդարացնում է  սպասումները և հաճախ հուսահատության պատճառ է դառնում: Որպեսզի գյուղացին շարունակի մեծ նվիրումով մշակել իր հողը, մենք  2018 թվականին սկսելու ենք ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ինչը դժվար, սակայն կարևոր, այլընտրանք չունեցող ռեֆորմ է զարգացած և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար:  Մենք շարժվում ենք զարգացման ճանապարհով՝ վստահությամբ, որ գյուղատնտեսությունը Հայաստանում աշխատանքի ճիշտ կազմակերպման և թիրախային աջակցության շնորհիվ հեռանկարային կարող է լինել և մի քանի տարի անց գյուղացիական տնտեսությունների համար  կարելի է դարձնել շահավետ և եկամտաբեր, իսկ ներդրողների համար` գրավիչ ոլորտ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ` մաղթելով  առաջընթաց, գյուղոլորտում նոր, հավակնոտ և համարձակ ծրագրերի  իրականացում, ամուր առողջություն,  բարեկեցություն և բարձր տրամադրություն:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին