Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին (տեսանյութ)

Սպորտ
a1liverpool-mu-14.10.

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը կմեկնարկի «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» սկզբունքային հակամարտությամբ, որին հաճախ անվանում են «Հյսւսիսային դերբի»: Երկու թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է առաջին 11 ֆուտբոլիստների շարքում եւ հանդես կգա ենթահարձակվողի գոտում: Այս անգամ նրան եզրերում կօգնեն Մարսյալն ու Յունգը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում կխաղա Լուկակուն: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին: Ֆուտբոլասերները այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ «Ա1+»-ի կայքէջում: