Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներին

Պաշտոնական
Handipum4

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ գործունեություն:   «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը կարևոր գործընկեր է իրենց համար և վստահեցրել, որ Երևանում հոկտեմբերի 14-ից մեկնարկող համաժողովում քննարկվելու են նաև մեր երկրում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները: Աշխարհում գործում է ավելի քան 30 հազար Ռոթարի ակումբ, 1 մլն 200 հազար անդամներով, որոնք  միավորված են «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության մեջ: Ռոթարին իրականացրել է 4 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ  բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 3 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում: ......................... Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ   Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները: Նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության  ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ: Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: Hakakorupcion1