Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ատոմակայանի հարցում մեր հակառակորդ հարեւանի գնահատականները կորակեի խանդ». Դ. Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ-lsum

«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ԱԻ նախարարից հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե այն տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում: «Ռիսկայնությունը ատոմակայանի եղել է դեռ իր կառուցման պահից, այսինքն՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանից սկսած:  ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է ըստ միջազգային մի շարք փորձագիտական կազմակերպությունների չափորոշիչների: Ես վստահեցնում եմ, որ մենք անհանգստանալու կարիք չունենք: Մեր հակառակորդ հարեւանի բոլոր գնահատականները ես կորակեի խանդ»,- նշեց Աի նախարար Դավիթ Տոնոյանը: «Այստեղ ավելի քաղաքական մոտեցում է: Սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, սակայն ես եմ ղեկավարել այն պատվիրակությունը, որ ժամանակին գնացել էր Մագատե ու խնդրում էր, որ գային, վերաբացեին ատոմակայանը, քանի որ ՀՀ-ն առանց ատոմակայանի ուղղակի մահանում էր»,- իր հերթին ավելացրեց Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանը նաեւ խոսեց Սեւանից հավելյալ 100 մլն խմ ջրառից՝ նշելով, որ լճից մեծ քանակությամբ ջրի բացթողն ավելացնում է սեյսմիկ վտանգը: Եւ, ի դեպ, ջրառից 20 օր անց տեղի ունեցավ երկրաշարժ, թեեւ ցածր բալանոց: