Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց

Սպորտ
sport-hff-tuganq-13.10.

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել ֆեդերացիա՝ «Լոռի-2-04» թիմը առաջնությունից հանելու համար: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջնորդվելով կանոնակարգով, սահմանափակ պատասխանատվությամբ սույն ընկերությանը տուգանել է 50 հազար դրամով: 5000 դրամով տուգանվել է նաեւ Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցը, քանի որ կանանց մրցաշարի «Գյումրի աղջիկներ-2» - «Հրազդան ԱՀ» խաղին հրազդանցիների մարզիչ Արթուր Հարությունյանն արձանագրությունում լրացրել է 15 ֆուտբոլիստ՝ պարտադիր 18 ֆուտբոլիստի փոխարեն: