Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդապարիկների թռիչքի օրը փոխվել է

Հասարակություն
skyball

Հարգելի երևանցիներ, կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝  ժամը 19:30-22:00-ն: Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը. 15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը, 16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի, 17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ: Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:  Երևանի քաղաքապետարան