Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Վանաձոր քաղաքում 

Պաշտոնական
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին: Այրվել է՝ 1976 թ. ծնված Ն. Խ.-ի վարձակալած տան ննջասենյակը և գույքը՝ մասամբ (մոտ 17 քմ) և ծխահարվել են հարակից սենյակը և միջանցքը: