Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միտինգ Բարսելոնայում ընդդեմ անկախության

Քաղաքականություն
spain

Բարսելոնայում այսօր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ նշելու Իսպանիայի ազգային տոնը։ Մի օրվա մեջ տրամադրությունները փոխվել են։ Բոլորը շրջել են Իսպանիայի դրոշներով եւ նույնիսկ կրել պաստառներ, որոնց վրա գրված էր «Ոչ անկախությանը»։ «Կեցցե Իսպանիան», «Կեցցե Բարսելոնան»,– վանկարկել են մարդիկ։ Նրանք անգամ իշխանություններին մեղադրել են անկախության հանրաքվեն կեղծելու եւ եվրոպական չափանիշներին անհամապատասխան անցկացնելու համար։ Թե ինչն է նման փոփոխության պատճառը, տեղաբնակների համար էլ է անհասկանալի։ Այնտեղ բնակվող հայերից մեկը պատմեց, որ այսօր Բարսելոնայում շատ քիչ էին Կատալոնիայի դրոշներ ի տարբերություն նախորդ օրերի, երբ ծածանվում էին գրեթե բոլոր պատուհաններից։

Իսկ հոկտեմբերի 12-ը նշվում է ՝ հիշատակելով Քրիստոֆոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելը։ Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ Քրիստափոր Կոլումբոսը ափ է իջնում Սան Սալվադոր կղզում։