Սիրիայում ռուսաստանյան զորախումբը ղեկավարած հրամանատարն այցելել է ՀՀ ՊՆ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ-ում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրադրության և այդ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:

Դասախոսությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայ գործընկերներին պատմել է Սիրիայում «Իսլամական պետության» զինված խմբավորումների մարտավարության, դրա դեմ պայքարի ուղիների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել ժամանանակից ռազմական գործողությունների վարման առանձնահատկություններին, հակամարտող գոտիներում անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ձևերին և միջոցներին: