Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանը բավարարեց Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի. Ազատություն

Քաղաքականություն
75B78666-56E7-4A94-8BB3-0A312B61481B_w1023_r1_s

 

 

Եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ որոշում է հրապարակել, որի համաձայն պետության բյուջեից պետք է տասներկու հազարական եվրո փոխանցվի Եհովայի վկաներ կազմակերպության չորս անդամների։ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանն ու Վահագն Մարգարյանը երկու տարի բանտում են անցկացրել, քանի որ հրաժարվել են ծառայել բանակում։ Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։ Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013-ի համաներումից հետո։ Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։ Եվրոպական դատարանն ընդգծում է՝ Հայաստանի դատական ատյանները խախտել են մտքի, խղճի և դավանանքի ազատությունը։ Ստրասբուրգյան դատարանը հայտնաբերել է, որ նշված ժամանակահատվածում այլընտրանքային ծառայությունն ամբողջությամբ առանձնացված չի եղել զինվորական ծառայությունից, օրինակ՝ այլընտրանքային ծառայության անցնողները ստիպված են եղել համազգեստ կրել, բացի այդ այն շատ ավելի երկար է, քան սովորական ծառայությունը և տևում է շուրջ 42 ամիս։ Ստրասբուրգյան դատարանն, այդուամենայնիվ, ընդգծում է՝ այլընտրանքային ծառայության զինվորական վերահսկողությունը վերացել է և օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել 2013-ին։ Եվրոպական դատարանում հաղթանակ տարած քաղաքացիները չցանկացան հարցերի պատասխանել։ Կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Իսպիրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանի վճիռն իրենց բավարարում է։ Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ Ավելին՝ այստեղ