Ա. Ադիբեկյանը խորհուրդ է տալիս ծխող միայնակ կանանց պահը չկորցնել և ամուսնանալ (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշում են Ծխելու դեմ պայքարի օրը, որ հայտնի է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր անունով։ Հայաստանը միացել է Առողջապահության համարշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման և ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից։

«Ա1+»-ի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Թեման ծխելու դեմ պայքարն է։

Կիսո՞ւմ է արդյոք սոցիոլոգն այն տեսակետը, թե ծխելու դեմ պայքարի խստացումը փոխում է իրավիճակը։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գների բարձրացումը, անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, և գործատուն, եթե ծխող է վերցնում, կրճատում է նրա աշխատավարձը։ Այսինքն չծխելը դառնում է տնտեսապես բավականին շատ օգտակար մի բան»,- ասում է սոցիոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում