Ռուսաստանը լոլիկի ներմուծման հարցում չի վստահում ՀՀ-ին, Բելառուսին և Ադրբեջանին

Ռոսսելխոզնադզորը  վերահսկողություն է սահմանել Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից բանջարեղենի՝ հատկապես լոլիկի ներմուծման համար:

Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի»-ից:

 Վերջին շրջանում դիտվում է ՌԴ-ում արգելված ապրանքների ներկրման կտրուկ ավելացում Հայաստանում, Ադրբեջանում ու Բելառուսում: Այդ երկրներից էլ ՌԴ-ում արգելված ապրանքները փորձ են անում արտահանել ռուսական շուկա:

Ռոսսելխոզնադզորը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին մակնշման անհրաժեշտության մասին, որը պետք է ունենա յուրաքանչյուր փաթեթ:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, ռուսական շուկայում արգելված թուրքական պոմիդորները շուկա են մտնում Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի միջոցով:

Ռուսաստանը թուրքական լոլիկի ներկրման արգելք է կիրառում 2016-ի հունվարի 1-ից: