Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ

Հասարակություն

Օգոստոսի 21-ին ժամը 11:00 Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերսկսվելու է Ա1+ եւ Նոյյան Տապան հեռուստաընկերությունների սպառողների հայցով դատավարությունը:

Մինչ այսօր այդպես էլ չի հրապարակվել դատարանի որոշումը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի հանդեպ ներկայացված բացարկի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի դատական համակարգի պրակտիկայում արձանագրվել է առաջին դեպքը, երբ հիմնական հայցվորներին՝ օրենքով սահմանված կարգով միացել է նաեւ հայցի բոլոր դրույթներին կողմնակից երրորդ կողմը:

Սպառողների դատավարության դեպքում բացի հայցվոր եւ պատասխանող կողմերից որպես երրորդ կողմ հանդես են գալիս 712 սպառող: Այս պահի դրությամբ : «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենսգրքի պահանջն է. յուրաքանչյուր հայցվորի դատարան հրավիրել հատուկ ծանուցմամբ:

Այս դատական նիստերի շարքում Հայաստանի դատական համակարգում գրանցվել են՝ ՀՀ օրենքներով չսահմանված նորամուծություններ: Դատարանի աշխատակիցների ժամանակը, թղթերի անհրաժեշտ քանակը եւ գրիչների թանաքը տնտեսելու նպատակով, հավանաբար, նախորդ նիստից առաջ դատավարության 712 հայցվորը նիստի մասին տեղեկացվել է ՀՀ պաշտոնաթերթում տպագրված կարճ հայտարարությամբ: Հայցվորներն այդ հայտարարությունը միանգամից որակեցին որպես «գովազդ-ծանուցում» եւ ճշտեցին, որ ՀՀ որեւէ օրենքը չի թույլատրում հայցվորին դատարան հրավիրել նման կարգով: