«Դիլմահ»-ի հիմնադիրը բարեգործություն կանի Գյումրիում (տեսանյութ)

«Դիլմահ» թեյերի հիմնադիր, Ցեյլոնյան թեյի աշխարհահռչակ վարպետ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Մարդասիրական գործունեության շնորհիվ 2015թ. Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կոմիտեի կողմից նա արժանացել է «Բիզնեսը խաղաղության համար» մրցանակի:

Մեր երկիր նա կոնկրետ նպատակով է եկել: Նա ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին. «Այս անգամ որոշել ենք Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրիին ձեռք մեկնել: Մեր ընտանիքի մշակույթի մաս է կազմում օգնել կարիքավորներին: Եթե մեր բիզնեսը ՀՀ-ում ընդլայնվի, ապա մենք ավելի շատ կմասնակցենք նման նախաձեռնություններին»:

Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում ինչպես Շրի Լանկայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ այդ թվում արդեն Հայաստանում. «Թեյերի մեր ընկերությունը ստեղծված է ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության փիլիսոփայության: Հայաստանը ես շատ եմ սիրում՝ գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ երկիր, հոյակապ բարություն, որը շատ է հիշեցնում իմ երկիրը»:

Այնուհետեւ, նա հանդիպման մասնակիցներին պատմեց, ինչպես նաեւ՝ ներկայացրեց, թե ինչպես պետք է ճիշտ թեյ պատրաստել, որպեսզի այն լինի օգտակար եւ հաճելի: