Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի 1-ին էներգաբլոկը 2-րդի համար դոնոր կլինի (տեսանյութ)

Տնտեսություն
atomakayan

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը կհանվի շահագործումից: Կառավարությունն այսօր ընդունեց  նման որոշում` պատճառաբանելով, թե դա արվում է երկրորդ էներգաբլոկի ավելի  լավ աշխատելու համար: Ավելի ուշ առաջին բլոկն առհասարակ կապամոնտաժվի:  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է: «Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի:  Առաջին բլոկի ապամոնտաժումը հնարավորություն կտա երկրորդ բլոկի աշխատանքի երկարացման ժամկետի ծրագիրը իրականացնել ավելի քիչ գումար ծախսելով, որովհետեւ առաջին բլոկի բոլոր այն սարքավորումները, որոնք հնարավոր է օգտագործել, կտեղափոխվեն երկրորդ բլոկ»: