Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցական արձակուրդների օրերը հայտնի են

Հասարակություն
Dproc3

Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված են հետևյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ: