Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտն» այսօր ավարտեց ուսհավաքը

Սպորտ
sport-alashkert-12.10.

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» օգտվելով առաջնությունում հայտարարված ընդմիջումից, որն առաջացել էր մեր հավաքականների ընտրական խաղերի պատճառով, կարճատեւ ուսումնամարզական հավաք անցկացրեց Հանքավանում: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմը հոկտեմբերի 12-ին կվերադառնա Երեւան եւ կսկսի պատրաստվել Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Փյունիկի» հետ արտագնա խաղին: Թիմին արդեն միացել են Հայաստանի հավաքական հրավիրված 5 ֆուտբոլիստները:  Ուսումնամարզական հավաքի ժամանակ «Ալաշկերտը» նաեւ անցկացրել է ստուգողական խաղ Հայաստանի առաջին խմբի առաջատար «Լոռիի» հետ, որն ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով՝ 3:3: Բարձրագույն խմբի մեր մյուս թիմերը հիմնականում պատրաստվել են իրենց մարզաբազաներում: Այդ ընթացքում «Փյունիկը» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է 1-ին խմբի մասնակից «Արցախին», իսկ «Գանձասար-Կապանն» անգամ հասցրել է անցկացնել Հայաստանի գավաթի խաղարկության «Ավան Ակադեմիայի» հետ քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղը (4:0):