Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրիլ Շեւչենկոն առայժմ անհասանելի է Ջերմուկի «Գրան Պրի»-ում

Սպորտ
a1chess-12.10.

Մեկօրյա հանգստից հետո Ջերմուկում վերսկսվեց շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրին»: Կայացած 7-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շեւչենկոն պարտության մատնեց Արսենի Նեստերովին եւ տոնեց իր 6-րդ հաղթանակը: Ուկրաինացի 15-ամյա շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հետապնդող մեր երկու շախմատիստներից միայն Արամ Հակոբյանին հաջողվեց հաղթանակ տոնել եւ պահպանել կես միավորի տարբերությունը: Իսկ ահա Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ եւ կտրվեց առաջին հորիզոնականից: Այսօր կկայանա 8-րդ տուրը: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի Վյաչեսլավ Զարուբիցկու, իսկ Շանթ Սարգսյանը՝ Կիրիլ Շուբինի հետ: Կիրիլ Շեւչենկոն սեւերով կփորձի հաղթել 9-րդ տեղում ընթացող Սերգեյ Լոբանովին: