Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում

Սպորտ
a1aronyan

Անգլիական British Chess Magazine շախմատային ամսագիրը, որը լույս է տեսնում 1881 թվականից, այս տարվա հոկտեմբերի համարում հիմնականում անդրադարձել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Տպագիր հանդեսը մանրամասը պատմում է Թբիլիսիում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասին, որտեղ հաղթանակ է տարել մեր գրոսմայստերը: Ըստ լրատվամիջոցի, 2017 թվականի ամենահաջողակ շախմատիստը հենց Լեւոն Արոնյանն է, քանի որ նա հաղթող է դարձել չորս խոշոր մրցաշարերում (Grenke Classic, Norway Chess, Saint Louis Rapid & Blitz, Աշխարհի գավաթ): Այն միաժամանակ նշում է, որ հայ շախմատիստը միակն է, որը երկու անգամ դարձել է աշխարհի գավաթակիր: Ամսագիրը նաեւ անդրադարձել է Լեւոն Արոնյանի պսակադրությանը Ավստրալիայի նախկին շախմատիստուհի Արիանա Կաոիլի հետ՝ նշելով, որ պատվավոր հյուրերից մեկը եղել է Սերժ Սարգսյանը: a1+aronyan 2 a1+aronyan 1