Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Facebook-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում

Հասարակություն
fasebook

Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է ողջ աշխարհում: Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվումՙ ոմանց մոտ՝ սպիտակ: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում: Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է: Խնդիրներն առկա են աշխարհով մեկ. հազարավոր մարդիկ են բողոք հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով: Նման մեծության կայքի խամանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա րոպեներ տևի: