Պետք է ունենալ լեզվական քաղաքականության պետական ծրագիր. Լ. Միրզոյան (տեսանյութ)

Օտար լեզվի դասավանդման համար մշակվում է առանձին հայեցակարգ, արդյո՞ք սա նշանակում է, որ մայրենի լեզվի համար ստեղծվում է անհավասար պայման։

Թեմայի մասին առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+» -ը հյուրընկալել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանին։

Լեզվաբանը նշում է, որ համաձայն չէ այն կարծիքին, որ մի առանձին լեզվի համար հայեցակարգ պետք է մշակվի.

«Մտահոգությունն իրոք ըմբռնելի է, որ այսօր Հայաստանի, հանրակրթության և հանրային կյանքի ոլորտում ռուսերենի նկատմամբ համընդհանուր վերաբերմունքը փոխվել է։ Ոչ թե պետք է լինի ռուսաց լեզվի հայեցակարգ, այլ պետք է ընդհանրապես լինի լեզուների խորացված ուսուցման հայեցակարգ»,- ասում է պրոֆեսորը։

Մանրամասները՝ տեսանյութում