Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողով ամեն ինչ չես գնի. Տիգրան Բալայանը՝ Բյուլբյուլօղլուի ձախողման մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-balayan

«Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում: Փողով ամեն ինչ չես գնի, ավելին՝ կարելի է խայտառակվել: Նույնն ենք ցանկանում Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին», – Թվիթերի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրություններին։ Հիշեցնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը հոկտեմբերի 9-ին անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն ու դուրս մնացել հետագա պայքարից: