Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցածր վարձատրության պատճառով մասնագետները հրաժարվում են դասավանդել գյուղերում (տեսանյութ)

Մարզեր
Untitled9

«Մասնագետներ չունենալու պատճառով մի շարք գյուղական դպրոցներ կանգնած են փակման եզրին: Պետության անուշադրության պարագայում նման իրավիճակն անխուսափելի է»,- նման կարծիք է հայտնում աշխարհագրության ուսուցչուհի Ինգա Սիրադեղյանը: Ինգան Ալավերդուց է: Ամեն օր առանց տրտնջալու երկար ճանապարհ է կտրում՝ հեռավոր Ակների գյուղական դպրոց հասնելու համար: Մարզպետարանի կրթության վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի փոխանցմամբ հեռավոր գյուղական դպրոցներում առկա թափուր հաստիքների թիվն անցնում է 190-ը: Ցածր վարձատրության պատճառով՝ մասնագետները հրաժարվում են գնալ հեռավոր գյուղեր: Այդ պատճառով, հաճախ որոշ առարկաներ չեն էլ ուսուցանվում: Գրեթե ամեն 2-րդ գյուղական դպրոցում կարելի է հանդիպել կենսաթոշակային տարիքի մասնագետների,- նշում է բաժնի պետը: Գարիկ Տոնոյանի խոսքով, չնայած գյուղական համայնքների դպրոցները ուսուցչական կադրերով համալրելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը, այդուհանդերձ, մարզի մի շարք հեռավոր գյուղական դպրոցների համար շարունակում է առաջնային մնալ ուսուցչական կադրերի բացակայությունը Ավելին՝ Lori ՀԸ տեսանյութում