Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Մոլդովական փողոցում. բնակիչները տարհանվել են. լրացված

Կարևոր լուրեր Հասարակություն
911

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարաններից մեկը՝ գույքով և մեկ այլ բնակարանի դուռը: